Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ակնկալում ենք, որ ՀՀ պետական կարգը հարգեն. վարչապետն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցմանը

Ակնկալում ենք, որ ՀՀ պետական կարգը հարգեն. վարչապետն անդրադարձել է 
ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ռուսական հեռարձակումները կհարգեն ՀՀ քաղաքացիներին և ընդհանրապես, կհարգեն ՀՀ պետական կարգը, հակառակ պարագայում կբացառվի դրանց հեռարձակումը Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, կարծում եմ, որ դրա հետ կապված խնդիրները հայտնի են։ Մենք ակնկալում ենք, որ այդ հեռարձակումները ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, ՀՀ պետական կարգը հարգեն։ Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ՝ չեմ պատկերացնում, որ օրինակ՝ նույն ՌԴ-ում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է Հայաստանում հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին: Չի կարող այդպիսի բան լինել, ուղղակի դա բացառված է»,-նկատեց վարչապետը՝ պատասխանելով ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցմանը վերաբերող հարցին։

Նա նաև հիշեցրեց, որ դա բխում է նաև կնքված պայմանագրից, որ խնդրում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ-ի և նրա շահերի նկատմամբ։

«Հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները՝ մենք պատրաստ ենք մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ խնդրել, հետո մեկ անգամ պահանջել, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ անգամ պահանջել և եթե յոթերորդից հետո էլ այդ պահանջն արհամարհվի, ուրիշ տարբերակ չկա՝ պետք է անջատվեն այդ բոլոր հեռուստատեսությունները ՀՀ-ում, պետք է չհեռարձակվեն»,-ասաց Փաշինյանը։

Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ՀՀ-ի ինքնիշխան պետություն լինելը գեղանկար չէ, այլ օրակարգ է, քաղաքական ծրագիր է, որը պետք է իրագործվի։

«Ավելին ասեմ, այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում եմ, որ այդ հեռուստատեսությունները կամ ռադիո որևէ ռեսուրս հեռարձակվի Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ դա վերաբերում է բոլոր երկրների հեռուստառեսուրսներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]